Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Երզնկայում կառուցվում է խաղահրապարակ և պուրակ

03.09.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկել են խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներ:

 Խաղահրապարակի կառուցման շահած ծրագրի արժեքը 22 272 206 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:

 Պուրակի կառուցման շահած ծրագրի արժեքը 19 710 874 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:

 Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվելու են կենտրոնական հատվածում:

 Այս պահին իրականացվում են խաղահրապարակի տարածքի հողահարթեցման և բետոնապատման, ինչպես նաև պուրակի ցանկապատման աշխատանքներ:

 Շինարարական աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով Նոր Երզնկայում շուտով կմեկնարկեն նաև ներհամայնքային ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49