Նորություններ
Լրահոս
Չարենցավանի համայնքային ենթակայության կազմակերպությունների տարածքներում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն
02.09.2020
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրին Չարենցավանի համայնքապետարանի մասնակցության հայտը բավարարվել է և անցել հաջորդ փուլ։
Այս մասին տւեղեկանում ենք Չարենցավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակից:
Ծրագրի շրջանակներում Չարենցավանի համայնքային ենթակայության կազմակերպությունների տարածքներում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։
Նպատակը՝ այլընտրանքային էներգիայի կիրառման միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության արմատավորմանն ու համայնքային բյուջեի ծախսերի կրճատմանը;
Ծրագրի իրականացումից հետո համայնքապետարանի բյուջեն կունենա ավելի քան 25մլն դրամի խնայողություն, որն էլ կուղղվի այլ համայնքանպաստ աշխատանքների։
Ակնկալվող արժեքը կկազմի 300․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, համայնքը կունենա 5%-ի չափով համաֆինանսավորում։
Շահառուներն են խոշորացված համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցները, ծառայություններից օգտվողները, տեղական ինքնակառավարման մարմինները և ընդհանուր առմամբ՝ խոշորացված համայնքի բնակչությունը։