Նորություններ
Լրահոս
Սոլակ համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ
31.08.2020
Սոլակ համայնքում ավարտվել են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են համայնքի 8-րդ թաղամասը և 1-ին փողոցի 8-րդ նրբանցքն ընդգրկող, շուրջ 600 մետր երկարության ներհամայնքային ճանապարհներ:
Շահած ծրագրի արժեքը 24.481.590 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի կրկին սուբվենցիոն ծրագրով Սոլակում կապիտալ ասֆալտապատվել է մոտ 1 կմ ճանապարհահատված: