Նորություններ
Լրահոս
Պետական բյուջեի աջակցությամբ մեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մարզպետարանի ուշադրության կենտրոնում են
31.08.2020
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների և մարզպետի խորհրդականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և հընթացս հանդիպող խնդիրների հետ կապված:
Քննարկումն անցկացնում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը:
Փոխմարզպետը ներկաներից հետաքրքրվել է մեկնարկած ծրագրերի, հայտարարված մրցույթների, կնքված պայմանագրերի ընթացքից, քննարկել խնդիրները, որոնք պատճառ են որոշ շինաշխատանքների ուշացման:
Առնակ Ավետիսյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է՝ համագործակցելով համայնքների ղեկավարների հետ՝ ամենօրյա աշխատանքային կարգով խստագույն վերահսկողության ներքո պահել պետական բյուջեի աջակցությամբ մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը՝ բացառելով անփութությունը, անհետևողականությունը, անորակ և ուշացած ժամկետներում շինաշխատանքների իրականացումը մեր համայնքներում: