Նորություններ
Լրահոս
Վերակառուցվում է Արագյուղի մշակույթի տունը, հիմնանորոգվում բակային հատվածը
26.08.2020

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Եղվարդի Արագյուղ բնակավայրում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:
Հիշեցնենք, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիաների շրջանակներում այս տարի մեր մարզում իրականացվելու են 9 մշակույթի տների և կենտրոնների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: