Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
25.08.2020
Քիչ առաջ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:
Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ս.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ա.Բաղրամյանը, Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը և վարչության մասնագետներ:
Նիստի օրակարգային հարցերը վերաբերում էին 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքին, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարեկետման և ազատման իրավունքից օգտվելուն:
Քննարկվել են այլ հարցեր ևս: