Նորություններ
Լրահոս
Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ
25.08.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Պետական բյուջեի աջակցությամբ այս պահին Հրազդան քաղաքում հիմնանորոգվում են երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերեսով) ճանապարհահատվածներ, մասնավորապես,
- Միկրոշրջան թաղամասում՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ
- Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ
- Հարավային թաղամասում՝ Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները
- Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 194 մլն դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 55%-ը` համայնքի ներդրումը: