Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում վերանորոգման աշխատանքներ կմեկնարկեն Սոլակի միջնակարգ դպրոց

24.08.2020

 Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ:

 Այսօր հերթական այցով փոխմարզպետը խորհրդականների ուղեկցությամբ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում էր՝ մի շարք համայնքներում դիտարկելու 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքների ղեկավարների հետ քննարկելու նաև այս պահին լուծման ենթակա խնդիրները:

 Մարզպետի պաշտոնակատարի այցի առաջին կանգառը Սոլակ համայնքում էր, որտեղ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են համայնքի 8-րդ թաղամասը և 1-ին փողոցի 8-րդ նրբանցքն ընդգրկող, շուրջ 600 մետր երկարության ներհամայնքային ճանապարհներ:

 Շահած ծրագրի արժեքը 24.481.590 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը:

 Հիշեցնենք, որ անցյալ տարի կրկին սուբվենցիոն ծրագրով Սոլակում կապիտալ ասֆալտապատվել է մոտ 1 կմ ճանապարհահատված:

 «Միայն այս տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեր մարզի համայնքներում նախատեսված ավելի քան 100 ծրագրերից 35-ը՝ շուրջ 2,7 մլրդ ընդհանուր բյուջեով, ուղղվում են ճանապարհաշինության ոլորտին»,-անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ նշել է մարզպետի պաշտոնակատարը՝ այստեղ ևս հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված նորմերին և ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ և ուշացած շինաշխատանքներ, իսկ համայնքի ղեկավարին՝ վերահսկողության ներքո պահել աշխատանքների պատշաճ իրականացումը:

 Սոլակում մարզպետի պաշտոնակատարն այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց:

 Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը Սոլակի միջնակարգ դպրոցին է հատկացրել 3,8 մլն դրամ, որի շրջանակում կվերանորոգվի համակարգչային սենյակը, մարզադահլիճի հանդերձարանը և երկու սանհանգույցներ:

 Նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են. աշխատանքները շուտով կմեկնարկեն:

 Առնակ Ավետիսյանը պատասխանատուների հետ շրջել է տարածքում, քննարկել առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը հաջորդիվ այցելել է Լեռնանիստ համայնք: Այցի մանրամասները՝ հաջորդիվ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28