Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանում էր

21.08.2020

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը մարզպետի խորհրդականների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանի համայնքներում էր:

 Այցի շրջանակներում Առնակ Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:

 Օրակարգում համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն էին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման գործընթացները:

 Փոխմարզպետը հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերի կատարման տեմպերից, առկա խնդիրներից, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանված ժամկետներում որակյալ աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մեր համայնքներում պետության աջակցությամբ իրականացվող ծրագրերի պատշաճ իրագործումը այսուհետ ևս գտնվելու է մարզպետարանի և մարզային իշխանությունների ամենախիստ հսկողության ներքո:

 Առնակ Ավետիսյանն անդրադարձել է նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ շեշտելով, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ նաև համավարակով պայմանավորված՝ եղած բացերը արագ ու արդյունավետ լրացնելու և տարեվերջին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում առավելագույն նիշն ապահովելու նպատակով:

 Փոխմարզպետը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Նաիրիի տարածաշրջանը բյուջեի կատարողականով մարզում առաջինն է՝ սեփական եկամուտների հավաքագրման 110 % ցուցանիշով:

 Այնուհետ անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտին:

 «Կոտայք ՋՕԸ»- ի տնօրեն Պավել Ցուգունյանը նշել է, որ ոռոգման սեզոնով պայմանավորված՝ ընկերության ենթակա տեղամասերում իրականացվել են ներտնտեսային ցանցերի արդիականացման աշխատանքներ, որն էլ իր հերթին զգալիորեն կրճատել է ջրային կորուստենրը:

 Քննարկվել են նաև տարածաշրջանում սպանդանոցային մորթի հետ կապված հարցեր, համայնքների ղեկավարների կողմից նշվել է, որ այս պահին տարածաշրջանում չկան սպանդանոցների հասանելիության հետ կապված խնդիրներ, իսկ գյուղացիների և սպանդանոցների միջև առաջացող ընթացիկ խնդիրները Առնակ Ավետիսյանի հանձնարարականով կգտնվեն մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ուշադրության կենտրոնում:

 Ա.Ավետիսյանը լսել է ոլորտը համակարգող մասնագետներին, ինչպես նաև ներկաների մտահոգությունները, կարևորել ոչ միայն այս, այլ ընդհանրապես բոլոր ոլորտներում համակարգված փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում աջակցելու ամենատարբեր բնագավառներում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը՝ ի նպաստ մեր համայնքների կայուն և համաչափ զարգացման:

 Աշխատանքային այցի շրջանակներում Ա. Ավետիսյյանը եղել է Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոն»-ում, որտեղ մեկնարկելու են ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման աշխատանքներ, ինչպես նաև Զովունու միջնակարգ դպրոցում և Թեղենիք համայնքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28