Նորություններ
Լրահոս
Ի գիտություն մեր մարզի գյուղատնտեսների
18.08.2020
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» (ՀԳՌԿՄ II) Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ:
Ստացե՛ք դրամաշնորհ 4- 25 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության համակարգերի ներդրման համար 50% համաֆինանսավորման սկզբունքով:
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ արժեշղթաներում գործող վերամշակող կազմակերպությունները՝
- կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի վերամշակում,
- կերարտադրության և սառնարանային տնտեսություններ:
Առավել մանրամասն՝
https://mineconomy.am/page/1661
ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով 2020 թ․-ի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպվի աշխատաժողով։
Այն մասնակիցները ովքեր չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը, օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին հնարավորություն կունենան մասնակցելու ZOOM (առցանց) աշխատաժողովին։
ZOOM (առցանց) աշխատաժողովին մասնակցելու համար նախարարությունը հորդորում է նախապես հաստատել մասնակցությունը մինչև օգոստոսի 20-ը՝ vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am, diana_baziyan@yahoo.com էլ․ փոստերով։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք 091-01-35-15, 093-43-34-04 հեռախոսահամարներով։