Նորություններ
Լրահոս
Մարզի համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է
17.08.2020
Կառավարության սուբվենցիոն ծրագրով այս օրերին Բյուրեղավան համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում նորոգվում են նաև մայթերը, տեղադրվում նոր եզրաքարեր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական բյուջեի միջոցներով և Գառնի համայնքի համաֆինանսավորմամբ իրականացնում է համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Նոր Գեղիի համայնքապետարանից էլ տեղեկանում ենք, որ համայնքում շարունակվում են լուսավորվել նոր փողոցներ: Արդեն լուսավորման աշխատանքներ են իրականացվել Աղբյուրակի 1-ին և Ֆ. Թևոսյան 6-րդ նրբանցքներում:
Առինջ համայնքում էլ մեկնարկել են թաղամասերի գազիֆիկացման աշխատանքները: