Նորություններ
Լրահոս
Շատ շուտով խմելու ջուրը կհասնի Գառնի համայնքի շուրջ 800 տնտեսության
17.08.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական բյուջեի միջոցներով և Գառնի համայնքի համաֆինանսավորմամբ իրականացնում է համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել էին դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում:
Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնանորոգում:
Աշխատանքների իրականացման արդյունքում համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա:
Կառավարության ներդրումը 100 միլիոն 500 հազար դրամ է, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:
Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի: