Նորություններ
Լրահոս
Բջնիի մանկապարտեզի տարածքում բացվել է օրգանական ջերմոց
17.08.2020
Այսօր տեղի է ունեցել Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի մանկապարտեզի օրգանական ջերմոցի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը։
Բջնիում էր նաև Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովան՝ մասնակցելու օրգանական ջերմոցի բացման արարողությանը։
Նշենք, որ «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի (HDP) և «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան և Չարենցավանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացված «Բարի գալուստ օրգանական Կոտայք» ծրագրի շրջանակներում Բջնիի մանկապարտեզի բակում կառուցվել է օրգանական ջերմոց, որտեղ մանկապարտեզի աշխատակիցներն արդեն մշակում են օրգանական բանջարեղեն։
Ծրագրի շրջանակում վերջիններս անցել են մասնագիտական դասընթաց և տեսական ու գործնական գիտելիքների օգնությամբ սովորել մշակել օրգանական բանջարեղեն։
Բացման արարողությանը մասնակցել են նաև Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը, Բջնիի վարչական ղեկավար Հովհաննես Անդրեասյանը, հյուրեր։