Նորություններ
Լրահոս
Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» ծրագիրը Կոտայքի մարզում
13.08.2020
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության Կոտայքի մարզային աջակցության թիմը տեղեկացնում է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» (ՀԳՌԿՄ-2) ծրագրի շրջանակներում 2020 թվականի ընթացքում Կոտայքի մարզում նախատեսված են մի շարք ներդրումային ծրագրեր. դրանց մի մասն ընթացքի մեջ են:
Այսպես
• ՀԳՌԿՄ-2 ծրագրի կողմից ներկայում ընթանում են Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի արոտների ջրարբիացման համակարգերի, հեռագնա արոտներում փարախների և հովվի կացարանների կառուցման աշխատանքներ
• Հրազդան համայնքում կառուցվում է մարզային նշանակության անասնաբուժական սպասարկման կենտրոն
• Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի և Քարաշամբ համայնքի արոտների ջրարբիացման համակարգերի արդիականացման աշխատանքները նախատեսվում է սկսել մինչև տարեվերջ
• Եղվարդ համայնքի Բուժական բնակավայրում ծրագրի կողմից սկսվել է բնակավայրում ձևավորված սպառողական կոոպերատիվին գյուղտեխնիկաների տրամադրման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրվել են 2 միավոր անիվավոր տրակտորներ. մինչև տարեվերջ և 2021 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում կտրամադրվեն կառավարման պլաններով նախատեսված գյուղտեխնիկաների և կցորդիչների ամբողջական քանակները
• Մինչև տարեվերջ նախատեսվում է ՀԳՌԿՄ-2 ծրագրի շահառու համայնքների կոոպերատիվներին ևս տրամադրել գյուղտեխնիկա և համապատասխան կցորդիչներ։
Նշենք, որ աշխատանքները շարունակվում են: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: