Նորություններ
Լրահոս
Աշխատանքային խորհրդակցություն մարզի խոշոր բժշկական կենտրոնների տնօրենների մասնակցությամբ
13.08.2020
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզային ենթակայության խոշոր բժշկական կենտրոնների՝ Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Չարենցավանի, Աբովյանի ծննդատան և Նոր Հաճնի պոլիկլինիկայի տնօրենների մասնակցությամբ՝ քննարկելու անցած 7 ամիսների ընթացքում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև հետագա անելիքները:
Առնակ Ավետիսյանը նախ իր գոհունակությունն է հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը և բժշկական կենտրոնների ղեկավարներին՝ արդյունավետ ու համակարգված աշխատանքի համար:
Չնայած համավարակի հետևանքով խոշոր բուժկենտրոններում տարեսկզբից առաջացած դժվարություններին և չնախատեսված ծախսերին՝ այնուամենայնիվ, բուժկենտրոնների ղեկավարների ներկայացրած ամփոփ հաշվետվության ցուցանիշներից պարզ դարձավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆինանսատնտեսայան ցուցանիշներով: նույնիսկ աճ է արձանագրվել
Ա. Ավետիսյանը ընդգծել է, որ հենց այս փուլում բժշկական կենտրոնների տնօրեններից ակնկալվում է էլ ավելի համակարգված և նպատակային կառավարում՝ դրական դինամիկան պահպանելու և անընդհատ ավելացնելու նպատակով.
«Այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցները բավարար են, մնում է միայն ճիշտ կառավարում՝ եղած բացերը մինչև տարեվերջ լրացնելու համար:
Իսկ մինչ այդ պետք է հորդորեմ բոլոր բուժկենտրոնների ղեկավարներին՝ համավարակի հաղթահարման այս փուլում չթուլացնել զգոնությունը և ավելի մեծ եռանդով ու սրտացավությամբ իրականացնել մեր քաղաքացիների բուժսպասարկումը՝ համավարակից հաղթանակած և հնարավորինս քիչ խնդիրներով դուրս գալու նպատակով», - խորհրդակցության ավարտին նշել է Առնակ Ավետիսյանը: