Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ
12.08.2020
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է:
Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեր տոնը և ցանկանում, որ սեփական ուժերի բացահայտման, ինքնաճանաչման, նպատակներ, երազանքներ առաջադրելու և դրանց հասնելու այս կարևորագույն ժամանակաշրջանը կարողանաք օգտագործել ճիշտ, նպատակային՝ գրավելով նոր բարձունքներ և գրանցելով կարևոր հաղթանակներ:
Վայելե՛ք կյանքի այս թանկ ու կարևորագույն փուլը, քանզի այն անփոխարինելի է ու հիշարժան: