Նորություններ
Լրահոս
Քննարկումներ ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շուրջ
10.08.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել համատեղ քննարկում ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի և «Կոտայք» ՋՕԸ-ի մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Նաիրի դոտացիոն ջրանցքի արտադրողականության բարձրացման և նոր դյուկերային հատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ հարցերը:
Ծրագրի իրականացման աշխատանքները նախատեսվում է սկսել 2022 թվականին, որի արդյունքում հնարավոր կլինի ավելացնել շուրջ 1000 հա ոռոգելի տարածք՝ ընդգրկելով Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Արգել, Կարենիս և Քարաշամբ համայնքների վարչական տարածքները:
Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է:
40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է նաև Կոտայքի մարզում:
Ծրագրով վերականգնվելու են ներտնտեսային ոռոգման համակարգեր Գողթ, Ակունք, Արամուս, Ջրվեժ (Ձորաղբյուր), Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ բնակավայրերում: