Նորություններ
Լրահոս
Ի գիտություն մեր մարզի գյուղատնտեսների
10.08.2020
Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի նաև Կոտայքի մարզում:
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
Կոտայքի մարզում շահառուներ կարող են հանդիսանալ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը)։
Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։
1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով, ձեռք բերել որակյալ սերմեր և ցանք կատարել։
Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ մարզի համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա Էկոնոմիկայի նախարարությանը առաջարկվել է ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզին հատկացնել 220 տոննա աշնանացան ցորենի սերմացու:
Չափաքանակների փոփոխությունը հնարավոր է առաջարկների ավելացման դեպքում:
Նշենք նաև, որ ծրագրի իրականացման գործընթացը գտնվում է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հսկողության ներքո: