Նորություններ
Լրահոս
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում
10.08.2020
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկեց ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական խորհրդակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:
Խորհրդակցության սկզբում փոխմարզպետը անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ապա անցան օրակարգի հարցերի սպառմանը:
Ի թիվս օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, անդրադարձ եղավ նոր ուսումնական տարով պայմանավորված՝ առաջին դասարանցիների հայտագրման, ինչպես նաև համընդhանուր ներառական կրթության գործընթացներին:
Փոխմարզպետը հետաքրքրվեց մարզի կրթական հաստատություններում հանդիպող խնդիրներին՝ ընդգծելով, որ պետք է անել առավելագույնը՝ դրանք բացառելու նպատակով:
Անդրադարձ եղավ նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ մեր քաղաքացիների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Քննարկվեցին ոլորտային այլ հարցեր ևս, տրվեցին նոր հանձնարարականներ: