Տպել
Նորություններ
Լրահոս
Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ
07.08.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար՝
- ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ
- խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
- տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։
Ըստ վերջին տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։