Նորություններ
Լրահոս
Կառավարության սուբվենցիոն ծրագրերը մարզպետարանի ուշադրության կենտրոնում են
07.08.2020
Կոտայքի մարզից Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 104 ծրագրերի ներկա վիճակը քննարկելու և աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների հետ:
Փոխմարզպետը նախ հետաքրքրվել է 2019 թվականի հինգ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, այդ աշխատանքներն ավարտելուն խոչընդոտող խնդիրներին:
Առնակ Ավետիսյանը համակարգող ստորաբաժանմանը հանձնարարել է վերահսկողության ներքո պահել կատարվող աշխատանքները՝ դրանք որակյալ և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու նպատակով:
Ապա անդրադարձ է կատարվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթներին և հընթացս հանդիպող խնդիրներին:
Առնակ Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ չպետք է թուլացնել տեմպը՝ մեր համայնքներում շինարարական աշխատանքները օր առաջ մեկնարկելու նպատակով: