Նորություններ
Լրահոս
ՀՕՖ Հայաստանյան մասնաճյուղը բժշկական պարագաներ է տրամադրել մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (ամբուլատոր) հաստատություններին
07.08.2020
Կոտայքի մարզպետարան - ՀՀ Առողջապահության նախարարություն - Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղ համագործակցության արդյունքում ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղը Կոտայքի մարզպետարանին է տրամադրել բժշկական նշանակության պարագաներ՝ բժշկական արտահագուստ, բժշկական հանդերձանք, հեռահար ջերմաչափեր, ռեսպիրատոր, բժշկական և պաշտպանիչ դիմակներ, բժշկական ձեռնոցներ, գլխարկներ և բախիլներ, որոնք բաշխվել են մարզային ենթակայության թվով 26 առողջության առաջնային պահպանման կենտրոններին՝ ամբուլատոր օղակում կիրառելու նպատակով:
Շնորհակա’լ ենք Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղին՝ Fund For Armenian Relief ցուցաբերած նախաձեռնության համար:
Առո՛ղջ եղեք: