Նորություններ
Լրահոս
Աշխատանքային քննարկում կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ
07.08.2020
Արդեն հայտնել ենք, որ մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մեր մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ֆինանսական վերաբաշխումների արդյունքում ֆինանսավորում ստացած մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը, որի նպատակը նախատեսված շին.աշխատանքներին ընդառաջ խնդիրների վերհանումն էր և դրանց քննարկումը:
ԿՄՍ վարչության պետը տնօրեններին հորդորեց լրջագույնս հետևել աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում կատարմանը:
Քննարկվեցին նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացակարգային հարցեր:
Տնօրենների կողմից հնչեցին հարցեր, որոնք պարզաբանվեցին ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
Հիշեցնենք, որ դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում ավելի քան 40 մարզային դպրոցներում փոխվելու են երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվող տանիքներ, պատուհաններ, սանհանգույցներ, վերանորոգվելու են դասասենյակներ, միջանցքներ, արդիականացվելու են ջրագծեր և իրականացվելու են բարեկարգման այլ աշխատանքներ ևս:
Հանդիպման ընթացքում կարևորագույն արձանագրում եղավ. անել առավելագույնը՝ ամենակարճ ժամկետներում շին.աշխատանքները մեկնարկելու և մեր աշակերտների կրթության իրավունքի իրացման համար առավել բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով: