Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային քննարկում մարզային ենթակայության դպրոցների նոր ընտրված և վերընտրված տնօրենների մասնակցությամբ

06.08.2020

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը քիչ առաջ աշխատանքային քննարկում է անցկացրել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանի և մարզային ենթակայության դպրոցների նոր ընտրված և վերընտրված տնօրենների մասնակցությամբ:

 Առանձնահատուկ շնորհավորելով հատկապես առաջին անգամ տնօրենի կարգավիճակում կրթական համակարգ մուտք գործող նոր տնօրեններին՝ Առնակ Ավետիսյանը նոր իրողություններում վերջիններից ակնկալել է սրտացավ և հոգատար վերաբերմունք, իսկ վերընտրված տնօրեններին՝ավելի մեծ եռանդով լծվելու կրթական գործընթացների կազմակերպմանը.

 «Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի համար հստակ լինի մի բան՝ Կոտայքի մարզում մեր հռչակած առաջնահերթություններն անփոփոխ են և այդ առաջնահերթություններում կրթական ոլորտը կարևորագույններից է:

 Այն քաղաքականությունը, որը դրվել է մեր մարզի կրթական համակարգում՝ ևս անփոփոխ է. և այդ քաղաքականության մեջ մենք որդեգրել ենք երկու բաղադրիչ՝ կրթական հաստատություններում կոռուպցիայի՝ դրամահավաքության բացառում և դպրոցների ապաքաղաքականացում»,-նշել է Առնակ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ինչպես նախկին երկու տարիների ընթացքում, այսուհետ ևս մեր դպրոցներում դրամահավաքության կամ արատավոր ցանկացած այլ երևույթի նկատմամբ մարզային իշխանությունների գնահատականը շարունակելու է լինել առավել քան խիստ:

 Նոր ընտրված և վերընտրված տնօրեններից փոխմարզպետը ակնկալել է հենց այս քաղաքականությունից բխող աշխատաոճի որդեգրում:

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը ներկաների հետ քննարկել է նաև մարզային ենթակայության հաստատություններում իրականացվող բարեփոխումները, առաջնահերթությունները, ֆինանսական ճիշտ կառավարման և դրա արդյունքում մեր դպրոցների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև խոսել կադրային քաղաքականության մասին՝ շեշտելով, որ այս հարցում դպրոցների տնօրենները պետք է գործեն առավել սկզբունքային և անաչառ՝ բացառելով հովանավորչությունները կամ այլ արատավոր երևույթներ:

 Առնակ Ավետիսյանը նշել է, որ դպրոցների սեփական բյուջեների խնայողությունների, ինչպես նաև ֆինանսական վերաբաշխումների հետևանքով մեր դպրոցներում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում ամենամոտ ապագայում մարզում այլևս չենք ունենալու հին տանիքներով, պատուհաններով կամ սանհանգույցներով կրթական հաստատություններ և այս աշխատանքների իրականացումը մեծապես կախված է նաև տնօրենների հոգատարությունից և ֆինանսական ճիշտ կառավարումից:

 Հանդիպման ավարտին Առնակ Ավետիսյանը նաև կարևորել է կրթության որակի ապահովման անհրաժեշտությունը՝ մասնավորապես անդրադառնալով նոր ուսումնական տարվանից համընդահուր ներառական կրթության գործընթացին՝ ընդգծելով հատկապես դպրոցների տնօրենների և ուսուցիչների պատրաստվածության բարձր աստիճանի անհրաժեշտությունը՝ ի շահ աշակերտի կրթական իրավունքի իրացման և կրթական միջավայրի բարելավման:

 Նոր ընտրված և վերընտրված տնօրեններին շնորհավորել է նաև Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը՝ հոյւս հայտնելով, որ ներկաների ուշադրությունը հրավիրելով կրթական նոր չափորոշիչների և դրանց իրագործման եղանակների վրա:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40