Նորություններ
Լրահոս
Չարենցավանի բժշկական կենտրոնում բացվել է առանձին բաժանմունք, որը կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում կծառայի որպես մեկուսարան
05.08.2020
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բյուջեի խնայողությունների հաշվին առանձին հատվածում արդեն ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, և բացվել է առանձին բաժանմունք, որը կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում կծառայի որպես մեկուսարան:
Մեկուսարանում ստեղծված են բոլոր պայմանները (կենտրոնացված թթվածնային համակարգ, մոնիտորներ, ջրամատակարարում, սանհանգույցներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, մաքրող և ախտահանիչ նյութեր)՝ ուղղված ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի անձնական ապահովվածությանը:
Համավարակի հաղթահարումից հետո բաժանմունքը կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդների բաժանմունք: