Նորություններ
Լրահոս
Հանրային լսումներ Բյուրեղավան համայնքում
05.08.2020
Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի Ջրաբեր բնակավայում տեղի են ունեցել Ջրաբերի վարչական տարածքում գտնվող ավազի հանքի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումների առաջին փուլը:
«ՊԵՄԶԱ ՕԲՍ» ընկերության լիազորված անձը ներկայացրել է աշխատանքային նախագիծը, նրանում ներառված բնապահպանական միջոցառումները, նաև մանրամասներ համայնքի համար աշխատատեղերի ստեղծման և սոցիալական միջոցառումների մասին:
Հանրային լսումների մասնակիցների կողմից հնչել են մի շարք հարցեր, կատարվել դիտարկումներ՝ դրանք հետագայում հաշվի առնելու համար:
Ջրաբերի ավազի հանքի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին տրվել է դրական եզրակացություն: