Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

30.07.2020

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով,Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար. այսօր համապատսախան միջնորդագիրը ստորագրելուց հետո այն կուղարկվի ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀՀ Շրջակա միջավայրի նախարար:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի հունիսի 1-ից:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն արդյունավետ համագործակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10