Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց

28.07.2020

 Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:

 Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

 Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

 Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում և վստահ է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:

 Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծվեն կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-03 15:33:03