Նորություններ
Լրահոս
Կամարիսում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ
27.07.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներոմ համայնքի 2-րդ և 8-րդ փողոցներում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ (շուրջ 1.5-2 կմ). աշխատանքների իրականացման արդյունքում կլուծվի ևս 130-140 տնտեսության խմելու ջրի խնդիրը:
Ավելի քան 30 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրի 55 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը:
Եվս 2 կմ տարածք ընդգրկող ջրագծերի կառուցում նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, և Կամարիսում խմելու ջրի խնդիրը լուծված կհամարվի:
Հիշեցնենք, որ այս համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիաներով ևս երկու ծրագրեր են իրականացվելու՝ փողոցների ասֆալտապատում և արտաքին լուսավորության անցկացում: