Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի ունեցավ Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

24.07.2020

 Մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքի և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

 Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ս.Քոչարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետի պաշտոնակատար Պ. Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ա. Բաղրամյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) Հ. Ալեքսանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ՝ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Ա. Հակոբյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետ Ս. Մկրտչյանը:

 Օրակարգի առաջին հարցի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ա. Բաղրամյանը: Նրա հավաստմամբ,զորակոչն ընթանում է բնականոն հունով:

 Օրակարգի երկրորդ հարցի մասին զեկուցեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Ա. Հակոբյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության և առկա կորոնավիրուսի համավարակի պայմաններում զորակոչի անվտանգ կազմակերպման այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40