Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Շուրջ 672 քաղաքացի դիմել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով

24.07.2020

 «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գյուղատնտեսության բնագվառում ներդրումներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի դրությամբ ծրագրի շահառու հանդիսացող ֆինանսական կառույցներ են դմել շուրջ 672 քաղաքացի (3 մլն և ավելի), ովքեր անցել են` առցանց, հավաստագրման փուլը:

 Հայտատու շահառուներից 65-67%-ը (խառը տնտեսություներ, օր. անասանապահության և դաշտավարության, անասանապահության և այգեգործության և այլն) ներդրումները պատրաստվում են առաջնահերթ ուղղել անասնապահության բնագավառ:

 «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրի շրջնակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվը այս պահին հասնում է 48-ի, որոնցից մեկն արդեն ստացել է լիարժեք փոխհատուցում:

 «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրի հայտատուների թիվը 38 է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, այս պահին հայտատուների մեծ մասը արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

 Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում): Ծրագրի շահառուների թիվը 17-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

 Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18