Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում մեկնարկել են հացահատիկային կուլտուրաների հունձի աշխատանքները

23.07.2020

 Արդեն շուրջ 15 օր է՝ Կոտայքի մարզում մեկնարկել է գյուղատնտեսական տարվա ամենաակտիվ շրջանը. իրականացվում են հացահատիկային կուլտուրաների հունձի աշխատանքներ։

 Եռուն փուլում է գարու հունձը, որի ցանքատարածություններն ընթացիկ տարում կազմում են 3405 հա։

 Հնձված տարածքներից ստացված 1 հա-ի միջին բերքատվությունը բարձր է նախորդ տարվանից 250-300 կիլոգրամով։ Նախորդ տարվա 21.1 ցենտների դիմաց գարու միջին բերքատվությունը ներկայում կազմում է 23.5 ցենտներ: Իհարկե, ավելի բարձր ցուցանիշ կարող էինք արձանագրել, եթե չլինեին գարնանային չդադարող ցրտահարություններն ու անձրևները, ինչպես նաև վերջին օրերի նորմայից բարձր ջերմաստիճանը, որոնք, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունն են թողել:

 Ընթացիկ տարում գարնանացան հացահատիկային կուլտուրաների ցանքը կազմել է 3900 հա, որից սպասվում է շուրջ 25 ցենտներ միջին բերք, որը նախորդ տարվանից ավել կլինի 3,5-4 ցենտներով։

 Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կմեկնարիկի նաև աշնանացան ցորենի և հաճարի բերքահավաքը: Ըստ մասնագիտական կանխատեսումների, 1 հա-ի միջին բերքատվությունը 10-12%-ով ավել կլինի:

 Մարզի բարձրադիր գոտիներում այժմ ընթանում են խոտի կուտակման, իսկ ցածրադիր գոտիներում՝ կորիզավոր պտղի և վաղահաս բանջարեղենի բերքահավաքի աշխատանքներ։

 Տեղեկացնենք, որ Կառավարության կողմից նախատեսված ծրագրով գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու շուկայականից ցածր արժեքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00