Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր են իրականացվելու

22.07.2020

Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր են իրականացվելու՝

• Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում - շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
• Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում - ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
• Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում - 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեից
• Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին - շուրջ 83.5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից:

 Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում այս պահին բուռն շինարարություն է իրականացվում:

 Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, մասնավորապես,

 Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը
Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:

 Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն:
Կառավարության այս տարվա սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:

 Համայնք կատարած մարզպետի աշխատանքային այցերի ընթացքում բազմիցս քննարկվել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ:

 Համայնքի ղեկավարի հետ դիտարկվել է Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու հնարավորություններն ու տարբերակները և ուրախությամբ ենք արձանագրում, որ կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:

 Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:

 Եվ վերջում, անդրադառնանք Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի:

 Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:

 Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40