Նորություններ
Լրահոս
Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․աշխատանքներն ավարտական փուլում են
22.07.2020
Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի արդյունքներ են գրանցում:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 35.670.000 դրամ է , որից 10.701.000 դրամը (30 %) պետական բյուջեի, 24.969.000 դրամը (70 %) համայնքի ներդրումն է:
Աշխատանքներն ավարտական փուլում են: Հիմնանորոգված, ջեռուցվող և մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով համալրված մարզադահլիճը շուտով շահագործման կհանձնվի:
Մարզադահլիճը սպասարկելու է և՛ հարակից երկու դպրոցներին, որոնք չունեն մարզադահլիճներ, և՛ համայնքի սպորտային կյանքին ընդհանրապես: