Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
20.07.2020
Այսօր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների մասնակցությամբ հերթական գործակարգավարական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց:
Քննարկվեց 2019 թ. 52 սուբվենցիոն ծրագրերից`վերջին 8 ծրագրերի ընթացքը, որոնց վերջնաժամկետները ՀՀ Կառավարության կողմից երկարաձգվել են մինչև ս/թ օգոստոսի 1-ը:
Քննարկվեցին ՀՀ Կառավարության կողմից այս տարվա պետբյուջեի միջոցներով հաստատված 104 սուբվենցիոն ծրագրերը: Մեծածավալ շինարարական աշխատանքերի պատշաճ և ժամանակին իրականացման նկատմամբ վերահսկողության սահմանման հանձնարարականներ տրվեցին:
Մարզպետի առաջարկով կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք ըստ տարածաշրջանների` կիրականացնեն այդ վերահսկողությունը, պարբերաբար կանցկացնեն մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Քննարկվեցին նաև մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում մարզի 90 դպրոցներում ավելի քան 437 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման և շենքային պայմանների բարելավման աշխատանքների իրականացման ընթացքն ու համապատասխան վերահսկողության սահմանման ընթացակարգը:
Օրակարգային հարցերի քննարկումից հետո անդրադարձ կատարվեց մարզում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: