Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի շուրջ 90 դպրոցներում ավելի քան 437 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ կիրականացվեն

17.07.2020

  Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի շուրջ 90 դպրոցներում կիրականացվեն ավելի քան 437 մլն դրամ արժողությամբ կապիալ վերանորոգման և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ:

Եւ այսպես.

✅ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ շին.աշխատանքներ կիրականացվեն Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցում, որը կուղղվի տարրական դասարանների համար առանձին նոր մասնաշենքի կառուցմանը։
Արդեն դիմել ենք Քաղաքաշինության պետական կոմիտե`ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եռահարկ շինության նախագծային աշխատանքներին ընթացքո տալու նպատակով:

✅ Հրազդանի 14 հիմնական դպրոց – դպրոցի պատուհանների ամբողջական փոխարինման համար տրամադրվել է 37.000.000 ՀՀ դրամ:

✅Կարենիսի միջնակարգ դպրոց- տանիքի և պատուհանների փոխարինում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 23.000.000 ՀՀ դրամ:

✅ Զառի միջնակարգ դպրոց – պատուհանների փոխարինում և ջեռուցման համակարգի անցկացում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20.000.000 ՀՀ դրամ:

✅Արգելի միջնակարգ դպրոց – առաջին հարկի շքամուտքի և դասասենյակների վերանորոգում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20.000.000 ՀՀ դրամ:

 Մի շարք դպրոցներում կիրականացվեն պատուհանների ամբողջական փոխարինման, տանիքների ընթացիկ նորոգման, մարզադահլիճների դասասենյակների ու սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։ Առաջնահերթություններից է նաև որոշ համայնքներում դպրոցների ջեռուցման համակարգի անցկացման և արդիականացման հարցը:

Կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծումը և կրթական ոլորտի բարեփոխումները մեր պետության առաջնահերթություններից են, ինչին և միտված են մեր գործուն քայլերն ու համակարգային ծրագրերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18