Նորություններ
Լրահոս
Աբովյանում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները
15.07.2020
Այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհների և Սահմանադրության հրապարակի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով:
Մարզպետն այսօր տեղում ծանոթացավ իրականացվող շին. աշխատանքների ընթացքին:
2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284.805.790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան՝ ընդհանուր 369.821.260 ՀՀ դրամ ծրագրային արժեքով՝ 45-55% համաֆինանսավորմամբ:
Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:
Մարզպետը շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում է սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ: