Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բալահովիտում կմեկնարկեն մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ

14.07.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս տարի նախատեսված են

✅Նոր մանկապարտեզի շենքի կառուցում
✅Համայնքային փողոցների ասֆալտապատում
✅Արտաքին լուսավորության ցանցի կառուցում:

 Անդրադառնանք մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրին և ընդգծենք, որ այս համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախելու հարևան համայնքների մանկապարտեզներ:

 Բալահովիտ կատարած աշխատանքային այցերի ընթացքում Կոտայքի մարզպետի բազմաթիվ քննարկումների առանցքը եղել է՝ այս համայնքում օր առաջ լուծելու մանկապարտեզի հարցը և ահա հայտնում ենք, որ պետական բյուջեի աջակցությամբ այս տարի Բալահովիտում վերջապես հիմքից կմեկնարկեն մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:

 Շուրջ 146.526.000 դրամ նախագծանախահաշվային արժեքով կառուցվող շենքը գործելու է երկու խմբով:

 Բալահովիտն ամենակարճ ժամանակահատվածում կունենա 70 երեխայի համար նախատեսված նոր ու բարեկարգ մանկապարտեզ, որը ոչ միայն կլուծի երեխաների՝ այլ համայնքների մանկապարտեզներ հաճախելու հարցը, այլև կբարելավի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։

 Մանկապարտեզը համայնքին կապահովի մոտ 10-15 հիմնական և ժամանակավոր աշխատատեղերով։

 Բացի նոր մանկապարտեզի կառուցման ծրագրից, այս համայնքում երկու առանձին ծրագրեր են հաստատվել, որոնցից մեկի շրջանակում Բալահովիտում արդեն իսկ իրականացվել են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ. առանձին ծրագրով առաջիկայում կմեկնարկեն նաև 2-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36