Նորություններ
Լրահոս
Ամառային զորակոչն ընթացքի մեջ է
14.07.2020
2020 թվականի ամառային զորակոչն ընթացքի մեջ է:
Չնայած Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությանն ու կորոնավիրուսի համաճարակին, ամեն ինչ արվում է զորակոչի բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խորհրդական Ա. Բարսեղյանն այսօր Չարենցավան համայնքում էր՝ զորակոչիկներին խաղաղ ծառայություն մաղթելու և ապագա զինվորներին ու նրանց ծնողներին մարզպետի ուղերձը փոխանցելու:
Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է, իսկ հզոր բանակի անփոխարինելի հենասյունը՝ մեր զինվորները:
Բարի և արժանապատիվ ծառայություն բոլորիդ: