Նորություններ
Լրահոս
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ է տրամադրել մարզի 100 ընտանիքի
09.07.2020
Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:
ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզում օգնություն է տրամադրում COVID19-ի հանդեպ առավել խոցելի խմբերին՝ միայնակ, անժառանգ թոշակառուներ, խնամքի կարիք ունեցող տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ, ՀԿԽԸ թեժ գժին զանգահարած քաղաքացիներ:
Առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրվեցին 100 ընտանիքի:
Համավարակի դեմ պայքարի այս ամիսների ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից օգնություն է բաժանվել նաև Չարենցավանի, Նաիրիի, Հրազդանի և Աբովյանի տարածաշրջաններում:
Կամավորների կողմից փաթեթների կազմման և բաշխման ողջ գործընթացի ժամանակ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները մշտական կապի ու համագործակցության մեջ են ՀԿԽԸ-ն իրենց գործընկերների հետ: