Նորություններ
Լրահոս
Մեկնարկել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները
09.07.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները:
Շուրջ 50.212.532 դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրին պետական բյուջեի աջակցության չափը 30 % է:
Աշխատանքները նախատեսված է ավարտել 100 օրվա ընթացքում, որից հետո համայնքը կունենա բոլոր հարմարություններով ապահովված պոլիկլինիկա՝ բարեկարգ և կանաչապատ բակով:
Բյուրեղավանի համայնքապետարանի փոխանցմամբ, ըստ նախագծի՝ ամբողջովին կբարեկարգվի բակը, կցանկապատվի տարածքը, կտեղափոխվի մուտքը:
Նախատեսվում է կառուցել վերելակ, ավտոկայանատեղի, շտապ օգնության մեքենայի շվաքարան, ինչպես նաև ճեմուղիներով հանգստի գոտիներ, ասֆալտապատ ու կանաչապատ տարածքներ:
Հիշեցնենք, որ կառավարության 2019 թվականին կրկին սուբվենցիայի շրջանակներում Բյուրեղավանի պոլիկլինիկայի առաջին հարկում իրականացվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ: