Նորություններ
Լրահոս
Այսօր միասնական քննությունների վերջին օրն է
08.07.2020
Չարենցավանի չորս դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում մեր մարզի շուրջ 236 դիմորդներ այսօր քննություն են հանձնում հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն և ֆիզիկա առարկաներից:
Մեր մարզի ընդհանուր դիմորդների թիվը՝ 1003 է:
Ընդունելության քննությունները պատշաճ և անվտանգ կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով այսօր ևս հարկ ենք համարում հորդորել՝ քննական կենտրոնների տարածքներում բացառել կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն և ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնները:
Հաջողություններ նաև այսօրվա քննությունների բոլոր մասնակիցներին: