Նորություններ
Լրահոս
Ամբողջությամբ կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը
08.07.2020
2020թ.Կոտայքի մարզից պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման համար ներկայացված շուրջ 105 հայտերի մեջ է նաև Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհի (1,5կմ) և կից ենթակառուցվածքների կապիտալ նորոգման ու գյուղեզրին զբոսաշրջային հանգույցի հիմնման ծրագիրը՝ շուրջ 292մլն ՀՀԴ ընդհանուր արժողությամբ (45%-55% համաֆինանսավորմամբ)։
Ծրագիրը հաստատվել է Կառավարության կողմից:
Այսպիսով՝
✅ հիմնովին կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5կմ
✅ հիմնովին կփոխվեն կից ջրահեռացման համակարգերը
✅ կանցկացվի գիշերային լուսավորություն:
Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայր մարզպետի վերջին այցի ժամանակ համայնքի ղեկավարի հետ տեղում դիտարկվեց ճանապարհահատվածը և ևս մեկ անգամ քննարկվեցին հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
Այս ճանապարհով է անցնում դեպի Կոտայքի պատմամշակութային չքնաղ վայրերից մեկը՝ Թեղենյաց վանական համալիր տանող ուղին. հիմնանորոգվող հատվածը մեկնարկում է գյուղի կենտրոնական հրապարակից և ձգվում է մինչև գյուղեզր։
Վանական համալիր ձգվող՝ շուրջ 2.5 կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի՝ անցանելի դառնալով ավտոմեքենաների համար։
Գյուղի վերևի հատվածում՝ անտառափեշին կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։