Նորություններ
Լրահոս
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
08.07.2020
ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար:
Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:
Կից ներկայացվում է նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում:
www.gnumner.am
https://bit.ly/2BFGtC4
https://bit.ly/3iHhGhv
https://bit.ly/2AIov
Մանրամասները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia