Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2020

Հայաստանում այսօր նշում ենք երկրի մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության օրը:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առթիվ։

25 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, որն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները և սահմանեց հանրապետության կառավարման ձևը։

Մայր օրենքի փաստաթղթի մեջ արտահայտված են սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր հիմնական նպատակակետերը:

Դրանք կյանքի կոչելու ճանապարհին դեռ շատ անելիքներ ունենք։

Եւ այսօր, աներկբա է, ՀՀ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք, իսկ ՀՀ քաղաքացին ունի բարձր գիտակցում՝ իրենց քայլերով ու հետևողականությամբ կյանքի կոչել մեր երկրի լիարժեք ժողովրդավարացումը և կառուցել բոլորիս երազանքների՝ Օրենքի ու Իրավունքի գերակայության պետությունը։

Կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40