Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում շուտով մեկնարկելու են պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքները

02.07.2020

Բյուրեղավան համայնքում շուտով մեկնարկելու են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվելու են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով:

Ըստ Բյուրեղավանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության, ծրագրի պայմանագրային արժեքը 43․560.000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 13․068.000 դրամ է (30 %), համայնքի ներդրումը՝ 30․492.000 դրամ (70 %):

Ի դեպ, Բյուրեղավանի «Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պոլիկլինիկայի առաջին հարկում կատարվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և ամբողջ շենքի սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս է ընդգծել, որ պետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է և այս համատեքստում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերով մարզային իշխանությունների համար դարձել և շարունակում է մնալ գերակա ուղղություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00