Նորություններ
Լրահոս
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել
01.07.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել ՀՀ Կոտայքի մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատությունների շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 180 աշխատակիցների (բժիշկ, միջին և կրտսեր բուժաշխատող, վարորդ), որոնք վերջին ամիսներին աշխատել են բարեխիղճ և գերծանրաբեռնված, ինչպես նաև ընդգրված են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) բուժման վերահսկման և այլ համալիր աշխատանքներում:
Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Այս օրերին անգնահատելի է բուժաշխատողների դերը, շնորհակալություն ենք հայտնում բոլորին անձնվիրաբար կատարած աշխատանքի համար: