Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հուլիսի 2-ից հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները

01.07.2020

 Վաղը՝ հուլիսի 2-ից հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները

 Կոտայքի մարզում քննություններն անցկացվելու են 4 քննական կենտրոններում, որոնք տեղակայված են Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան N 3, Ս.Ավանյանի անվան N 4, N 5 հիմնական և Մ. Մաշտոցի անվան N 1 ավագ դպրոցներում:

 Համավարակով պայմանավորված անհրաժեշտ պայմանների ապահովումը հաշվի առնելով՝ Կոտայքի մարզում ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն 4 քննական կենտրոններում նախորդ տարվա երեքի փոխարեն:

 Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինեն 40-60 դիմորդներ:

 Մեր մարզի դպրոցների 152 աշակերտներ վաղը քննություն կհանձնեն օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսաց լեզու առարկաներից:

 Կոտայքի մարզպետարանը համապատասխան գրություններով դիմել է Ոստիկանության մարզային վարչությանը, Չարենցավանի բժշկական կենտրոնին, Չարենցավանի համայնքապետարանին՝ միասնական քննությունների անցկացման ողջ ընթացքում հասարարական կարգը պահպանելու, բժշկական ծառայություն իրականացնելու և քննությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև մարզում տեղակայված քննական կենտրոններում ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվող պայմանների ապահովման, կենտրոնից դուրս՝ մուտքերի և ելքերի մոտ կուտակումների բացառման նպատակով դիմել է քննական կենտրոններ ունեցող Չարենցավանի չորս դպրոցներին՝ յուրաքանչյուր քննական կենտրոնին երեքական ներկայացուցիչ տրամադրելու համար:

 Կոտայքի մարզպետը մեր շրջանավարտներին վաղվանից մեկնարկող քննություններում հաջողություններ մաղթելուն զուգահեռ, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում ընդունելության քննությունները պատշաճ և անվտանգ կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում, խնդրում և պահանջում է՝ քննական կենտրոնների տարածքներում բացառել կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն և ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36