Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկել են Նոր Գեղի -Արգել -Արզական -Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

01.07.2020

 Մեկնարկել են Նոր Գեղի -Արգել -Արզական -Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

 Այս պահին աշխատաքներն ընթանում են ճանապարհի Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածում։

 2020 թվականի ընթացքում կհիմնանորոգվի և ամբողջովին կասֆալտապատվի անմխիթար վիճակում գտնվող շուրջ 800 մ ճանապարհահատված։

 Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով։

 2021 թվականի պետբյուջեի նախագծով կապիտալ ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակներում նախատեսվում են Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան մայուղու Նոր Գեղի-Արգել հիմնական ճանապարհահատվածի 10կմ-ի հիմնանորոգման աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32