Նորություններ
Լրահոս
Հայտարարվում է հրատապ բաց մրցույթ՝ Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար
01.07.2020
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կարիքների համար ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթի հրավեր
ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ՝ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝
✅ Թեղենիք համայնքի 2-րդ փողոցի հիմնանորոգում
✅ Նոր Արտամետ համայնքի հինգ փողոցների հիմնանորոգում
✅ Գետամեջ համայնքի 3-րդ փողոցի ասֆալտապատում
✅ Նոր Երզնկա համայնքի 7-րդ փողոցի հիմնանորոգում
✅ Նոր Երզնկա համայնքի 19-րդ փողոցի հիմնանորոգում
✅ Նոր Գեղի համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում
✅ Նոր Գեղի համայնքի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում
✅ Պռոշյան համայնքի ճանապարհների ասֆալտապատում
✅ Քանաքեռավան համայնքի 16-րդ և 18-րդ փողոցների հիմնանորոգում
✅ Քարաշամբ համայնքի 6-րդ փողոցի հիմնանորոգում
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 16-ը, ժամը 11:00-ն:
Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։ Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում․